ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Վերաքննիչը մերժեց Պերմյակովի գործով Ավետիսյանների իրավահաջորդների բողոքները

Վերաքննիչը մերժեց Պերմյակովի գործով Ավետիսյանների իրավահաջորդների բողոքները
20.12.2016 | 10:48

Վերաքննիչ դատարանը մերժեց Գյումրիում Ավետիսյանների 7- հոգանոց ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով Ավետիսյանների իրավահաջորդների բողոքները։ Նախագահող դատավորը որոշումը հրապարակեց լրատվամիջոցների և ներկաներից միայն մեղադրող դատախազի համար։

Նիստին չէին եկել ոչ տուժող կողմի ներկայացուցիչները, ոչ Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։ Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները վերաքննիչ երկու բողոք էին ներկայացրել։ Մեկով տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը պնդում էր, որ առաջին ատյանի դատարանը Ավետիսյանների ընտանիքի սպանությունը չի բացահայտել, և հարազատները կասկածներ ունեն, որ զինծառայողը միայնակ չի գործել։ Երկրորդով Ավետիսյանների մյուս իրավահաջորդները վերաքննիչից պահանջում էին բեկանել առաջին ատյանի դատարանի այն որոշումը, որով մերժվել է ՌԴ-ից ոչ նյութական վնասի փոխահատուցման 450 հազար եվրոյի պահանջը։

Դիտվել է՝ 1167

Մեկնաբանություններ